տուն Քաղաքական Միջազգային Հնարավոր է՝ հունվարի 21-ին տեղի ունենա նորմանդական քառյակի ԱԳՆ ղեկավարների հանդիպում

Հնարավոր է՝ հունվարի 21-ին տեղի ունենա նորմանդական քառյակի ԱԳՆ ղեկավարների հանդիպում

184
0

10714693_359705394185571_890780829_n

Ուկրաինան պատրաստ է մասնցել «նորմանդական քառյակի» ձևաչափով արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը՝ հավելելով, որ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա չորեքշաբթի՝ հունվարի 21-ին, Բեռլինում:

«Երկու ժամ առաջ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանտ-Վալտեր Շտայնմայերի հետ քննարկել եմ ստեղծված իրավիճակում երկխոսությունը շարունակելու հնարավոր ուղիները:

Խնդրին վերաբերող կարևոր հարցերն ուկրաինական կողմի համար մնում են նույնը՝ Մինսկի համաձայնագրով ամրագրված պարտավորությունների կատարումը, հումանիտար օգնության հատկացում միայն նրանց, ովքեր իրականում ունեն դրա կարիքը, իրական առաջընթաց գերիների բաց թողնման գործընթացում, ռուս-ուկրաիանականսահմանի վերահսկողություն»,- ասել է Ուկրիանայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Կլիմկինը նաև խոստացել է «նորմանդական քառյակի» ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ բարձրացնել Ուկրաինայի հարցով զբաղվող կոնտակտային խմբի նիստ գումարելու անհրաժեշտության հարցը:

Հիշեցնենք, որ 4 երկրների միջև հանդիպում պիտի տեղի ունենար դեռևս նախորդ շաբաթ Աստանայում, սակայն կողմերի ունեցած կոշտ դիրքորոշումների պատճառով այն առկախվել էր անհայտ ժամանակով: Վերջին օրերին Դոնբասում ստեղծված ծանր ռազմական դրությունը, որը, ըստ փորձագետների, ուկրաինական ճգնաժամի սկզբից մինչ օրս չէր ունեցել նմանօրինակ լրջություն, ստիպել է Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներին կրկին նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ստեղծված իրավիճակը որոշակիորեն լիցքաթափելու համար: