տուն Քաղաքական Միջազգային Հնագետները փնտրում են Հենրիխ 1-ինի գերեզմանը

Հնագետները փնտրում են Հենրիխ 1-ինի գերեզմանը

129
0

henrixԱնգլիայի Բերքշիր կոմսությունում՝ Ռեդինգ ավերված աբբայության մոտակա մանկահրապարակի եւ դպրոցական ավտոկայանատեղիի տակ, սկսվում է թագավոր Հենրիխ 1-ինի անհետացած մասունքների որոնումը։

Լեսթերի ավտոկայանատեղիում Ռիչարդ 3-րդի դամբարանը գտնելուց 4 տարի անց հետազոտողները գեոռադարի օգնությամբ որոշել էին բախտ որոնել Բերքշիրի կոմսությունում, գրում է Planet- today–ը։

Դրա համար ստեղծվելու է 990-ամյա աբբայության մակետը, եւ ենթադրյալ դամբարանի տեղում պեղումներ են ընթանալու։

Հայտնի էր, որ Հենրիխ 1-ինը (1100-1135թթ.) մահացել է Ֆրանսիայում ձկից թունավորվելու հետեւանքով։ Նրան թաղել էին աբբայության տարածքում իր երկրորդ կնոջ՝ Ադելիզայի եւ ծոռ Ուիլյամ Փրաթեի հետ։ Աբբայությունը ոչնչացվել էր 1539–ին վանքերի լուծարման հետեւանքով։ Դրանից հետո Հենրիխ 1-ինի գերեզմանը կորած է համարվում։

Որոնումները նախաձեռնել էր սցենարիստ եւ սիրողական պատմաբան Ֆիլիպ Լենգլին Անգլիայի պատմական շինությունների եւ հուշարձանների պետական հանձնաժողովի աջակցությամբ։