տուն Լուրեր Հմայակ Հովհաննիսյանը արգելում է վերակառուցել Հիդրոէներգանախագիծ ինստիտուտի շենքը. աշխատակիցները բողոքում են

Հմայակ Հովհաննիսյանը արգելում է վերակառուցել Հիդրոէներգանախագիծ ինստիտուտի շենքը. աշխատակիցները բողոքում են

152
0

Hmayak-Hovhannisyan1586-e1347702978557

Հիդրոէներգանախագիծ ինստիտուտի շենքը վթարային է՝ քանդված է հենասյունը, կան բազմաթիվ ճաքեր առաջինից մինչև չորրորդ հարկը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հիդրոէներգանախագիծ ինստիտուտի աշխատակիցները:

«Սյունքը քանդել է քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, որպեսզի տարածքը ավելի մեծացնի: Վթարային իրավիճակում է ամբողջ շենքը և մենք ճարտարապետների էինք հրավիրել, որոնք տվել էին իրենց եզրակացությունը, որ անօրինական քայլ է կատարվել, սյուները քանդել են: Պատերը, որտեղ ամրանում են իրար, ամբողջությամբ բացված են և առաջին հարկի սյուներն են, որոնց վրա գտնվում է ողջ ծանրությունը»,-ասաց Հիդրոէներգանախագիծ ինստիտուտի արհկոմի նախագահ Վարդուհի Կոստանդյանը:

Նա նշում է, որ իրենք հրավիրել էին մասնագետների, որոնց առաջարկները  և լուծումները կան, թե ինչպես պետք է վերականգնել:

«Մասնագետները նայեցին, ստուգեցին, չափագրեցին ամբողջ հիմքիցˋ առաջին հարկից մինչև վերջին հարկ: Կազմվեց նախահաշիվ, որոնց արժեքը կազմեց 70 միլիոն դրամ, դրանից հետո Հմայակ Հովհաննսիյանը դեմ էր մեր միջոցառումներին: Երբ սկսվեցին նկուղում ամրացման աշխատանքները, Հովհաննիսյանը ահազանգեց ոստիկաններին և կենտրոն թաղապետարանին, որի աշխատակիցները եկան և արգելեցին մեզ այդ աշխատանքները կատարել: Մեր մտավախությունն է, որ փրկենք այս շենքը, որը կառուցվել է 1961-ին: Հիմա Հմայակ Հովհաննիսյանը եկել, տիրացել է շենքին չգիտես ինչ ճանապարհով ու չի թողնում, որ պահպանենք այս շենքը: Առանց ճարտարապետի եզրակացության նա քանդել է սյունը: Մենք դիմել էինք դատարան, որ մեր տարածքը ապօրինի քանդել է»,-ասաց Կոստանդյանը: