տուն Լուրեր ՀԿԿ թեկնածուի հարազատներին վախեցրել ու ճնշել են. Aravot.am

ՀԿԿ թեկնածուի հարազատներին վախեցրել ու ճնշել են. Aravot.am

125
0

HKK

Հայաստանի կոմունիստական կուսակցության պատգամավորի թեկնածու, բնապահպան Սիլվա Ադամյանի գործընկերների եւ հարազատների վրա ճնշումներ են գործադրում: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց թեկնածուն:

«Ընկերներս ահազանգում են, որ ըստ «Գելափի»` առաջատար համարվող կուսակցությունները փորձում են գործընկերներիս եւ հարազատներիս վախեցնել, ճնշել ու ասել, որ եթե ընտրեք Սիլվա Ադամյանին, լավ չի լինի ձեզ համար…Ես պարտավոր եմ այս մասին բարձրաձայնել: Սա լուրջ խնդիր է,-ասաց Սիլվա Ադամյանը: Նրա խոսքով՝ սպառնացողները ՀՀԿ թեկնածուներն են. «Վարչապետին վերջերս «ֆեյսբուքով» նամակ գրեցի, որ մարդկանց փորձում են վախեցնել, ծեծի-ջարդի միջոցով խնդիրներ լուծել:

Ստացա պատասխան, որ այդ ուղղությամբ իրենք համապատասխան աշխատանք են տանում: Բայց ժամանակը ցույց է տալիս, որ դա այդքան էլ այդպես չէ»:

Ամբողջական հոդվածը` այստեղ