տուն Լուրեր ՀՔԾ-ն կարճեց ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը

ՀՔԾ-ն կարճեց ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը

122
0

sasss

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) որոշում է կայացրել կարճել ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։ Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ պետի մամուլի խոսնակը: Մարինա Օհանջանյանը  այլ մանրամասնել չհայտնեց:

Հիշեցնենք՝ ապրիլի 13-ին Hayastan24.Com կայքի հրապարակած ձայնագրության մեջ մի տղամարդ «ՍԱՍ» ընկերության աշխատակիցներին հորդորում էր խորհրդարանական ընտրություններում ձայն բերել Արտակ Սարգսյանի համար, ապա սպառնում, որ «ձայն չբերողների հետ վատ են վարվելու»:

Այդ ձայնագրության հրապարակումից հետո երկու օր պահանջվեց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ այն ուղարկվի ՀՔԾ՝ հանգամանքները ստուգելու նպատակով: Եվս մի քանի օր էլ պահանջվեց ՀՔԾ-ից, որպեսզի ստուգեն հանգամանքները:

Ձայնագրության հրապարակումից 6 օր անց՝ ապրիլի 19-ին, քրեական գործ հարուցվեց՝ Քրեական օրենսգրքի միայն մեկ՝ 154 պրիմ երկու հոդվածի 2-րդ մասով (թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով)։

Հավելենք, որ մամուլի հրապարակումների համաձայն`  նախընտրական  ժողովը վարել է պատգամավոր Արտակ Սարգսյանի ավագ եղբայրը՝ Արամ Սարգսյանը։

Փայլակ Ֆահրադյան