տուն Լուրեր Հիվանդատերը ապակե գավաթով հարվածել է բժշկի գլխին

Հիվանդատերը ապակե գավաթով հարվածել է բժշկի գլխին

139
0

Հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում սեպտեմբերի 11-ին, ժամը 14.25-ին, հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել Երևանի բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունքի 54-ամյա աշխատակիցը և հայտնել, որ հիվանդատերը վիճաբանության ժամանակ հարվածել է իրեն:

Ոստիկանության փոխանցմամբ, մեկնած օպերատիվ խմբին հիշյալ բժիշկը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, իր աշխատասենյակում, վիճաբանության ժամանակ, 1990 թ. ծնված Վանուշ Խ.-ն բռունցքով և ապակյա գավաթով հարվածել է իր գլխին՝ պատճառելով վնասվածք:

Նույն օրը, ժամը 17.20-ին, Վանուշ Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ բժիշկը բռունցքով հարվածել է իր դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: