Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր ցմահ դատապարտյալ է մահացել: Այս մասին Araratnews.am-ին հայտնեցին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Ցմահ դատապարտյալ, 35-ամյա Հենրիկ Հովնիկյանը հիվանդանոցում հրաժարվել է բուժօգնությունից:
Փորձեցինք կատարվածի վերաբերյալ պարզաբանում ստանալ նաեւ բժշկական կենտրոնից: Կառույցից սակայն հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ, հայտարարելով, որ ինֆորմացիա կտան միայն անձամբ բժշկական կենտրոն այցելելու պարագայում: