տուն Լուրեր Հիշատակի եղեւնիների ծառուղի՝ 71 ծառից

Հիշատակի եղեւնիների ծառուղի՝ 71 ծառից

115
0

43095

Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, զորամիավորման հրամանատարության նախաձեռնությամբ Գյումրիի կայազորի «Մեծ ամրոց» զինվորական ավանի «Մարտական փառքի» հուշահամալիրի զբոսայգու բարեկարգման միջոցառումների շրջանակներում որոշվել Է Հիշատակի եղեւնիների ծառուղի տնկել՝ 71 ծառերից:

Ծառատնկման ակցիային մասնակցել են միավորման հրամանատարության ներկայացուցիչներ, զինծառայողներ, ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցի աշակերտներ եւ վետերաններ: «Մարտական փառքի» զբոսայգում Հիշատակի եղեւնիների ծառուղու տնկումը ակցիայի մասնակիցները նվիրել են ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովրդի տարած Հաղթանակին, ինչպես նաեւ ի նշան զոհված մարտիկների եւ պատերազմի վետերանների նկատմամբ հարգանքի:

«Ծառերը՝ որպես կյանքի խորհրդանիշ, Անդրկովկասի ռուսական ռազմաբազայի «Մարտական փառքի» հուշահամալիրում շատ տասնամյակներ զինծառայողներին կհիշեցնեն խաղաղության կարեւորության եւ արժեքավորության մասին, հանուն որի մեր նախնիները զոհեցին իրենց կյանքը»,-նշել Է ռազմակայանի հրամանատարի՝ անձնակազմի հետ աշխատանքի հարցերով տեղակալ գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը: