տուն Լուրեր Հիրոսիմայի քաղաքապետն Օբամայից ներողություն չի պահանջի

Հիրոսիմայի քաղաքապետն Օբամայից ներողություն չի պահանջի

118
0

4233522

Եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշի այցելել  Հիրոսիմա, ապա Հիրոսիմայի քաղաքապետ Կաձումի Մացուին մտադիր չէ նրանից ներողություն պահանջել  իր քաղաքում ատոմային ռումբ կիրառելու համար: Դրա  մասին  նա ասել է քաղաքապետարանում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է ТАСС-ը:
«Իհարկե, մենք ցանկություն ունենք ատոմային ռմբակոծման համար պատասխանատվության հարց բարձրացնել, սակայն արդեն 70 տարի է անցել և այս խնդիրն արդեն հաջորդ սերունդը պետք է հաղթահարի»,- ասել է քաղաքապետը՝ պատասխանելով Օբամայի հնարավոր այցի մասին հարցին:

«Այցի հնարավորություն կա, կուզենայի, որ ԱՄՆ նախագահի այցը Հիրոսիմա խորհրդանշական լիներ»,-ասել է քաղաքապետը հույս հայտնելով, որ այցի դեպքում Օբաման կայցելի Խաղաղության թանգարան և կշփվի ատոմային ռմբակոծությունը վերապրածների հետ: