Հինդուիզմի հետևորդները, որոնց թիվն աշխարհում հասնում է մեկ միլիարդի, նախօրեին նշել են Կրիշնայի` Շրի Կրիշնա Ջանմաշթամի հայտնության տոնը: Ջանմաշթամին այս կրոնի հետևորդների ամենահայտնի տոներից մեկն է:
Կրիշնայի հայտնության 5 հազար տարիները չեն փոխել տոնի նկատմամբ հետևորդների սպասումները: Հնդկաստանում, որտեղ հինդուիզմի հետևորդ է բնակչության ճնշող մեծամասնությունը, մարդիկ օրը նշում են տաճարներում, Կրիշնային մատուցում են քաղցրավենիք, մրգեր, ծաղիկներ, լույսեր, երգեր ու պարեր: Բացի այդ, տներն ու քաղաքները զարդարվում են լույսերով: