տուն Լուրեր Հին պայմանագիր՝ նոր վարչապետի համար. Коммерсантъ

Հին պայմանագիր՝ նոր վարչապետի համար. Коммерсантъ

57
0

Մոսկվան ցանկանում է Երևանին մատակարարել Սու-30ՍՄ կործանիչներ 2024 թվականից շատ ավելի շուտ:

Коммерсантъ-ի տեղեկություններով՝ նախքան Հայաստանում իշխանափոխությունը՝ երկրի պաշտպանության նախարարությունը հետաձգել էր ռուսական բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչներ գնելու մասին հարցը մինչև 2024 թվականը: Պայմանագիրը, որով նախատեսվում էր Հայաստանի  զինված ուժերին առնվազն մեկ  էսկադրիլիա մատակարարել, ստորագրվել  էր 2012-ին, սակայն պատվիրատուի ֆինանսական բարդությունների պատճառով այդպես էլ ուժի  մեջ  չէր մտել: Ըստ հրատարակության՝ Ռուսաստանը հույս ունի համաձայնագիրը իրացնել արդեն Հայաստանի նոր ղեկավարության հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն նստել  է Су-30СМ կործանիչ և այն համարել «աշխարհում լավագույններից մեկը»:

Սու-30ՍՄ կործանիչներ ձեռք բերելու ցանկության մասին խոսակցությունները նոր թափ առան այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցում  տեղադրեց մի  լուսանկար, որում նա  «Էրեբունի» ռազմական օդանավակայանում (որտեղ տեղակայված  է 3624-րդ ռուսական ռազմաբազան) կործանիչի օդաչուի խցիկում էր: «Су-30СМ-ը աշխարհում լավագույններից մեկն է: Արդեն գտնվում եմ Երևանում»,- գրել  էր Հայաստանի  կառավարության ղեկավարը: Նա այլ  լրացուցիչ մանրամասներ չէր ներկայացրել, նրա գործողությունները  չէին մեկնաբանել նաև Հայաստանի  ՊՆ-ում:

Սակայն ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի խոսքով՝ Երևանի  կողմից որոշ  քանակությամբ Су-30СМ կձեռք բերելու բանակցությունները «բավական առաջանցիկ փուլում են», հանգամանքների բարենպաստ ընթացքի դեպքում պայմանագրի  ստորագրումը ապասվում է առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում (մեջբերումը՝ ըստ Regnum-ի):