տուն Լուրեր Հիմնանորոգվում է Նուբարաշենի կենտրոնական զբոսայգին

Հիմնանորոգվում է Նուբարաշենի կենտրոնական զբոսայգին

75
0

18810c622a327ade664ea64f496e1a0a55a98680

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2016 թվականի ծրագրով շարունակվում է մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգու հիմնանորոգումը: Ըստ այդմ, ընթանում են այգու անցուղիների բետոնե նոր սալիկների, եզրաքարերի տեղադրման և հարակից այլ աշխատանքներ: Նախատեսվածի համաձայն` այգին կունենա նոր նստարաններ, ամառային և ձմեռային զրուցարաններ, սանհանգույցներ: Երեխաների ժամանցն ապահովելու համար այգում կտեղադրվեն մանկական և մարզական խաղասարքեր, կկառուցվի մշակութային միջոցառումների բեմահարթակ՝ հարակից շատրվանով: Այգում կանցկացվեն ոռոգման և արտաքին լուսավորության նոր ցանցեր:

Այգու հիմնանորոգումը մայրաքաղաքի վարչական շրջանների համաչափ զարգացման ռազմավարության հերթական օրինակն է:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն