Այսօր առավոտյանˋ ժամը 7.30-ից 8.00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմի հրազենային կրակոցից վիրավորվել է Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչ Աղասի Թամրազյանը: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը:
Վիրավորվածին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:
«Ջրամբարում ձուկ բռնելու ժամանակ է եղել, երբ հակառակորդի դիպուկահարները կրակել են մի քանի անգամ: Բարեբախտաբար հիմա իր վիճակը լավ է: Ամեն ինչ նորմալ է: Գյուղում իրավիճակն էլ կարգին է»,-ասաց Մադաթյանը: