տուն Լուրեր Հիմա սպասում եմ դատարանի վճռին. Գոռ Վարդանյան

Հիմա սպասում եմ դատարանի վճռին. Գոռ Վարդանյան

154
0

63

Ինչպես հայտնի է՝ 2014-ի հունվարին Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան, ռեժիսոր  Գոռ Վարդանյանի դեմ դատական գործ է հարուցվել ապօրինի կերպով զենք-ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու և պահելու մեղադրանքով: Դատավարությունը շարունակվում է արդեն մեկ տարի, այսօր էլ պետք է կայանար հերթական դատական նիստը, սակայն մեղադրող կողմը Գոռ Վարդանյանի խոսքով՝ արդեն որերրորդ անգամ է, չի ներկայանում նիստին:

Life.panorama.am-ի հետ զրույցում Գոռ Վարդանյանը հայտնեց, որ ունի համապատասխան փաստաթղեր, որոնք ապացուցում են, որ զենք ու ռազմամթերք ձեռք բերելու թույլտվություն ունի ՀՀ Պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ Ոստիկանության պետի կողմից.

«Ֆիլմ նկարահանելու կապակցությամբ 2005թ-ին ՀՀ Պաշպանության նախարարությունն ու ԼՂՀ Ոստիկանությունը մեզ տրամադրել է ահռելի քանակի զենք ու ռազմամթերք, հետեւաբար Հայաստանի դուքենդոյի ֆեդերացիայի տարածքում հայտնբերված զենքն ու զինամթեքրը ապօրինի չէր: Երբ դատական գործ հարուցվեց, ինձ մոտ այդ փաստաթղթերը չկային, բայց արդեն նախորդ տարվա դեկտեմբերից փաստաթղթերն ինձ մոտ են, ես ներկայացրել եմ դատարան, սակայն 10-յակից ավելի նիստերին դատախազ Արմեն Փանոսյանը  չի ներկայանում, ինչպես եւ այսօր»,- նշեց Գոռ Վարդանյանը՝ հավելելով.

«Հիմա սպասում եմ դատարանի վճռին, ըստ որի կամ պետք է գործը կարճվի, կամ արդարացվի, այլ տարբերակ չկա»:

23

56

Ի դեպ՝ Գոռ Վարդանյանը նշեց նաեւ, որ երկար տարիներ տեղյակ չի եղել, թե ինչ զինամթերք է պահում Հայաստանի դուքենդոյի ֆեդերացիայի տարածքում, իր խոսքով՝ զինամթերք տրամադրողները պետք է ավելի հետեւողական լինեին.

«Ֆիլմը նկարահանվել է մինչեւ 2007թ-ը, որից հետո մեզ մոտ եկան համազգեստով մարդիկ, իրենք դասակարգում արեցին մեզ տրամադրած զենք-ռազմամթերքը, որոշները վերցրին, որոշները թողեցին արկղերի մեջ՝ ասելով, որ դրանք կարող են մեզ մոտ մնալ հետագա նկարահանումներին օգտագործելու համար: Այդ ամբողջ ռազմամթերքը կինոտեխնիկայի հետ տեղադրված են եղել կինոսենյակում, որից հետո ոչ մի անգամ չենք բացել արկղերն, անգամ չենք իմացել, թե ինչ կա դրանց մեջ, իսկ երբ ոստիկանները եկան եւ բացեցին այդ արկղերը, մենք անգամ անակնկալի եկանք: Կարծում եմ, եթե վտանգավոր զինամթերք կար, ուրեմն համապատասխան մարմինները մեզ պետք է չտրամադրեին դրանք, բայց ֆիլմի նկարահանման ժամանակ նրանք բերեցին Արցախի դպրոցներից մեկի մոտ ահռելի քանակությամբ զենք թափեցին ու թողեցին գնացին, անգամ ցույց չտվեցին, թե ինչպես պետք է օգտագործենք: Իրականում՝ համապատասխան մարմինները պետք է մասնագետներ բերեին, մեր կողքին կանգնեին մինչեւ կնկարահանեինք ֆիլմը, բայց մենք մեզնով ենք արել, իսկ եթե Աստված ոչ անի մեզ մի բան լիներ, չգիտեմ՝ ո՞վ էր պատասխան տալու: Ֆիլմի նկարահանումների ավարտից հետո այդ ամբողջ զինամթերքը բերվեց Երեւան եւ ես անձամբ դիմեցի համապատասխան մարմիններին ու հայտնեցի, որ սխալմունքով Ղարաբաղից զենք է բերվել Երեւան, դրանից հետո էլ նրանք եկան ու դասակարգելով զինամթերքը՝ մի մասը տարան, մի մասը թողեցին. Ահա ամբողջ պատմությունը»,-պատմեց Գոռ Վարդանյանը:

Մանրամասներն՝ life.panorama.am-ում: