տուն Լուրեր Հիմա կերել են, ի՞նչ անենք. Վարդան Բոստանջյանը՝ ՀԷՑ-ի չարաշահումների մասին

Հիմա կերել են, ի՞նչ անենք. Վարդան Բոստանջյանը՝ ՀԷՑ-ի չարաշահումների մասին

266
0

Bostanjyan

«Տաշիր» ընկերությունների խումբն իր վրա վերցրել է բարդ խնդրի լուծում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Մենք բոլորս գիտենք, որ ՀԷՑ-ը գտնվում է բավական վատ վիճակում: Դա իր արտացոլումն է ունեցել, որ սակագինը բավական բարձր է: Այս իրավիճակում մեզ պետք էր ելք, ես կասեի` «փրկություն»: Ասում են, որ 200 մլն դոլարի ներդրում է պետք: Բայց ես համոզված եմ, որ ժամանակակից էլցանցերում 500 միլիոնի ներդրում է պետք: Ես ուզում եմ մտածել, որ սա Սամվել Կարապետյանի կողմից մեծ օգնություն է հայ ժողովրդի համար»,- նշեց նա:

Անդրադառնալով ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումներին, Բոստանջյանն ասաց.

«Մենք ենք բերել նրանց: Եվ պետք է պատասխանատվություն կրեինք: Բոլոր պարագաներում մենք պետք է հետևեինք նրանց աշխատանքին: Հիմա կերել են, ի՞նչ անենք: Մեր հասարակությունը փակել էր կարևորագույն փողոցներից մեկը, ստիպված մի բան պիտի ասեին, ասեցին՝ «աուդիտ»»:

Ըստ նրա` շատերն անգամ չհասկացան, թե ինչ պետք է ենթադրեր աուդիտը:

 

Լուսանկարը` Aravot.am-ի