տուն Լուրեր Հիմա Ձեզ հարմա՞ր է, թե՞ պետք է անձնակազմով գաք

Հիմա Ձեզ հարմա՞ր է, թե՞ պետք է անձնակազմով գաք

97
0

Կարեն-Կարապետյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը համապատասխան գերատեսչություններին հանձնարարական տվեց վերանայել գազի և էլեկտրաէներգիայի սակագները:

Կարապետյանը նիստի ավարտին  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե որքա՞ն ժամանակ կպահանջվի առաջարկությունների փաթեթը ներկայացնելու համար: Նազարյանն ասաց, թե  հստակ ժամանակ չի կարող նշել. «Կխնդրեմ, որ ընդունեք որոշակի սկզբունքներ, միասին փորձենք հասկանալ՝ ի՞նչ ճանապարհով ենք գնում, որից հետո մենք ժամկետ կասենք: Խնդիրներ կան, քննարկենք` այնուհետ կորոշենք»:

«Հիմա Ձեզ հարմա՞ր է, թե՞ պետք է անձնակազմով գաք»,- հարցրեց Կարապետյանը: Նազարյանը ասաց, թե իրենք կարող են նիստից հետո կազմակերպել քննարկումը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը եզրափակեց նիստը՝ նախարարներին մաղթելով բարի տրամադրություն. «Շնորհակալություն, ձեզ բարի տրամադրություն»: