ԱՄՆ Պետդեպը պաշտոնապես հաստատել է, որ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի կողմից անձնական փոստով ուղարկված 22 նամակներ պարունակել են պետական գաղտնիքներ, հաղորում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ, բացի այս, Քլինթոնն իր անձնական փոստից 18 նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Օբամային, իսկ ԱՄՆ նախագահին ուղարկված յուրաքանչյուր նամակ նույնպես գաղտնի է համարվում: