Ելույթ ունենալով Կանադայի առևտրական պալատի անդամների առջև՝ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նմանակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ինչպես հաղորդում է MSNBC-ն, սրանով նա ցանկացել է ցույց տալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահական ընտրությունների միջև առկա տարբերությունները:
Քլինթոնի կարծիքով՝ Պուտինը կարիք չունի «նախընտրական գործընթաց» կազմակերպելու, նա ուղղակի կարող է ժողովրդին հայտարարել, որ կրկին ցանկանում է նախագահ դառնալ: