տուն Քաղաքական Միջազգային Հիլարի Քլինթոնը ապրիլին կհայտարարի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

Հիլարի Քլինթոնը ապրիլին կհայտարարի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

106
0

www.usnews

ԱՄՆ նախկին պետքարտուղար և առաջին տիկին Հիլարի Քլինթոնն այս տարվա ապրիլին կհայտարարի 2016 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Պարբերականի տվյալներով՝ Քլինթոնը տեղյակ է պահել Դեմոկրատական կուսակցության հովանավորներին, որ պատրաստվում է մտնել նախընտրական պայքարի մեջ ավելի շուտ, քան նախատեսվում էր։ Նշվում է, որ Հիլարի Քլինթոնի շտաբը պատրաստվում է մեկ միլիարդ դոլար ծախսել նախընտրական քարոզչության վրա։  Եթե հայտարարությունն արվի ամռանը, ապա Քլինթոնը չի կարողանա հավաքել անհրաժեշտ գումարը։