տուն Լուրեր ՀՀԿ-ն իրականում ուժեղ չէ. այն ուժեղ է թվում, որովհետև մրցակիցներ չունի. Ալեքսանդր...

ՀՀԿ-ն իրականում ուժեղ չէ. այն ուժեղ է թվում, որովհետև մրցակիցներ չունի. Ալեքսանդր Իսկանդարյան

97
0

default

ԲՀԿ-ի հետագա գործունեությունը կախված չէ ԲՀԿ-ից: Եթե հանրապետականները ցանկանան, ապա ԲՀԿ-ն որոշ առումով կշարունակի գործել, եթե չցանկանան, ապա չի գործի: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ինձ մի բան է հետաքրքրում, արդյոք պարոն Ծառուկյանին կստիպեն շարունակել հովանավորել այս խմբակցությունը: Եթե ԲՀԿ-ն ֆինանսավորում չստանա, ապա այն ընդհանրապես կցրվի, որովհետև այս խմբակցությունը չունի պոզիտիվ ծրագիր և որևէ գաղափարախոսություն: Հիմա այն, անգամ, նեգատիվ ծրագիր չունի: ԲՀԿ-ն, ի սկզբանե, ուներ միայն ֆինանսավորում, ուստի եթե հիմա զրկվի դրանից, ապա այլևս ոչինչ չի ունենա»,-նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով ԲՀԿ-ի այն հայտարարությանը, որ ինքն արդեն ընդդիմություն էˋ քաղաքագետը նկատեցˋ Հայաստանում ընդդիմություն չկա:

«Ընդդիմադիր դաշտում պարզապես խոսքեր կհնչեն: Կուսկացությունները կսկսեն կռվել, որպեսզի պարզեն, թե իրենցից ով է իսկական ընդդիմություն: Ես կարող եմ նախապես ասել , ով կլինիˋ ոչ ոք:  Քաղաքական տեսանկյունից հետաքրքիր չէ, թե ինչ կլինի ընդդիմադիր դաշտում, հետաքրքիր է՝ արդյոք կծնվի՞ ընդդիմություն: Սա բարդ գործընթաց է և մինչև ընտրություններ էլ քիչ ժամանակ է մնացել, իսկ ես չեմ տեսնում, որ հիմա որևէ մեկն ուզում է ընդդիմություն ծնել: Իսկ ՀՀԿ-ն իրականում ուժեղ չէ. այն ուժեղ է թվում, որովհետև մրցակիցներ չունի»,-եզրափակեց քաղաքագետը:

 

Վարդուհի Ստեփանյան