տուն Լուրեր ՀՀԿ-ն գնացել է փոփոխությունների. ինչ է ասել Ս. Սարգսյանը կուսակիցներին (տեսանյութ)

ՀՀԿ-ն գնացել է փոփոխությունների. ինչ է ասել Ս. Սարգսյանը կուսակիցներին (տեսանյութ)

76
0

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը: Ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ նիստի ընթացքում  կուսակցության խորհրդի անդամների թիվը ավելացել է 35-ով: Ընտրվել են տարածքային ու մարզային  նոր պատասխանատուներ: Մասնավորապես ՀՀԿ  նախագահ Սերժ Սարգսյանի տեղակալներ են ընտրվել վարչապետ Կարեն Կարապետյանը, Մուշեղ Լալայանը, Արմեն Աշոտյանը, եւ Գալուստ Սահակյանը: Շարմազանովը հայտարարեց, թե ՀՀԿ-ն այսուհետ կունենա ավագների խորհուրդ, որը կղեկավարի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Երեւանի ՀՀԿ կառույցի ղեկավար է ընտրվել Տարոն Մարգարյանը: Հերմինե Նաղդալյանը կշարունակի ղեկավարել ՀՀԿ կանանց խորհուրդը: Իսկ Կարեն Ավագյանը՝ երիտասարդական խորհուրդը:

ՀՀԿ նիստում ըստ Շարմազանովի Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որի ժամանակ նշել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն ազատ, արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:

Լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազամովը անդրադարձավ նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունը լքելու որոշմանը, ասելով, թե դա նախկին վարչապետի որոշումն է եղել:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում: