ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե հայկական կողմը որևէ մեկ անգամ խնդրանքով հանդես չի եկել, որ այստեղ տեղակայվեն խաղաղապահներ, սակայն ըստ նրա՝ նաև դեմ չի եղել դրան: «Եթե պնդում են, մենք դեմ չենք, բայց որևէ անգամ, մենք խնդրանքով հանդես չենք եկել»,- ասաց նա: Թե միջազգային հանրության ներկայացուցիչներից ովքեր են պնդում, որ կողմը՝ ռուսական, թե ամերիկյան, Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե ոչ մի կողմն էլ չի պնդում, ընդամենը նման քննարկումներ և առաջրկություններ կան: ԻսկԹե ում կարող ենք վստահել Արցախի անվտանգությունը, Վահրամ Բաղդասրյանը պատասխանեց. «Մենք մեր հույսը պետք է դնենք մեր ժողովրդի մոբիլիզացիայի վրա, որևէ բանակցության, որևէ երկրի վրա հարկավոր չէ հույս դնել»,-նշեց նա:
Հարցին, թե Լավրովը Բաքվում բանակցային սեղանին դրված ի՞նչ լուծումների մասին է խոսում, ՀՀԿ պատգամավորը պարզաբանեց, որ Կազանում ձեռք բերված համաձայնության մասին է խոսքը, որն Ալիևը ձախողեց, և այլ համաձայանություն ձեռք բերված չէ: «Մենք պնդում ենք, որ ԼՂՀ-ն պետք է պարտադիր լինի բանակցային կողմ՝ որպես հակամարտող կողմ»,-ասաց նա:
Լրագրողներից մեկի հարցին, թե Սերժ Սարգսյանի՝ « ՀՀ-ն հովանավորներ չունի» հայտարարությունը կարո՞ղ է ենթադրել, որ ՀՀ-ն կվերնայի ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի անդամակցությունը, Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե բնականաբար հովանավորներ չուենք, և ավելին՝ դրանց կարիքն էլ չենք զգում: «ՀԱՊԿ-ի հետ կապված անդամ որոշ երկրների հայտարարութունները հեղինակազրկում են այդ կառուցը: Այն սպասելիքները, որ ունեինք՝ չիրականցվեցին, և այդ պայմաններում չենք կարող նրանց հովանավոր անվանակոչել: Մեր հույսը պետք է դնեք մեզ վրա, հորդորել և հորդում եք, որ եթե կառույց կա, ուրեմն պետք է լինի միասնական՝ հակառակ դեպքում լուրջ վտանգի տակ է այդ կառույցն ու նրա հեղինակությունը»,- ասաց նա: