Ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակման իմաստ չկա, առավել եւս որ դրա վերաբերյալ կա Սահմանադրական դատարանի հստակ որոշում: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է արդեն իշխանության եւ Վենետիկի հանձնաժողովին երկայացուցիչների միջեւ կա հստակ պայմանավորվածություն այդ կետի վերաբերյալ: «Դուք կարո՞ղ եք ինձ բացատրել, թե ինչ է տալիս այդ ցուցակների հրապարակումը, որ ընտրություններից հետո կարողանան խլրտումնե՞ր մտցնել: Ես բոլոր կետերով կասեմ, թե ինչպես է բացառվում կրկնակի քվեարկությունը: Մեր առաջարկությունները Վենետիկի հանձնաժողովին այն է, ինչ գրված է նախագծում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը: Իսկ եթե Վենետիկի հանձնաժողովն ամեն դեպքում որոշի վերանայել քվերակած անձանց ցուցակների հրապարակման հարցը, ՀՀԿ-ն պատրա՞ստ է համաձայնել դրանց հրապարակմանը, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Եթե Վենետիկի հանձնաժողովը ժխտի նախկինում իր արած հայտարարությունը, ըստ որի այդ ցուցակների հրապարակումը ընտրողի գաղտնիության իրավունքը վտանգում է, նախ կլսենք իրենց հիմնավորումները, նոր կարող ենք քննարկել դա»: