տուն Լուրեր ՀՀԿ-ից` Սերժ Սարգսյանը, ՀՅԴ-ից` Վարդանյանը. հուշագիրը կստորագրվի Բաղրամյան 26-ում

ՀՀԿ-ից` Սերժ Սարգսյանը, ՀՅԴ-ից` Վարդանյանը. հուշագիրը կստորագրվի Բաղրամյան 26-ում

137
0

72C891E6-F5CB-457E-A2AF-13624FCDD915_mw1024_s_n

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՅԴ- ՀՀԿ համագործակցության մասին հուշագիրը կստորագրվի այսօր: Արմեն Ռուստամյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց: Նա տեղեկացրեց, որ հուշագիրը կստորագրվի Բաղրամյան 26-ում:

«Այսօր ստորագրվելու է»,- ասաց Ռուստամյանը, տեղեկացնելով, որ  կողմերից ստորագրող ներկայացուցիչներ են լինելու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ու  Սերժ Սարգսյանը:

Թե ի՞նչ բովանդակություն է ունենալու փաստաթուղթը, Արմեն Ռուստամյանը հորդորեց սպասել:«Չե՞ք կարողանում սպասել մի երկու ժամ: Սպասեք, հո՞ թաքուն չենք անելու: Բոլոր հարցերը հստակեցվելու են, չի մնալու մի հարց, որն անպատասխան մնա: Թաքուն չի լինելու, ամեն ինչ հրապարակվելու է: Ձեր դերն էլ կա՝ դուք էլ ամեն տողն ուսումնասիրեք, ընկալեք ու ստիպեք, որ համագործակցող կողմերը իրականացնեն այն, ինչ ստանձնում են»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ 5-6 էջանոց փաստաթուղթ է լինելու, որն  իր մեջ  ներառում է հարցերի շատ մեծ փաթեթ, որոնք միտված են ապագային, վերաբերում են ներքին ու արտաքին բոլոր ոլորտներին:

Araratnews.am-ի հարցին, թե քննարկվե՞լ է՝ ով է փոխարինելու Արծվիկ Մինասյանին ԱԺ-ում, Ռուստամյանը նշեց՝ դեռեւս ոչ: