տուն Լուրեր ՀՀԿ-ի արձագանքը` դպրոցների ու մանկապարտեզների 114 ձայնագրության վերաբերյալ

ՀՀԿ-ի արձագանքը` դպրոցների ու մանկապարտեզների 114 ձայնագրության վերաբերյալ

85
0

3-ej-HHK5

ՀՀԿ կենտրոնական շտաբը հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով լրատվամիջոցների տարածած տեղեկությանը՝ որոշ դպրոցների և մանկապարտեզների տնօրենների կողմից ցուցակների հավաքագրման և վարչական ռեսուրսը չարաշահելու վերաբերյալ։

ՀՀԿ շտաբի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ի պատասխան որոշ լրատվական միջոցներով տարածված տեղեկատվության, թե դպրոցների և մանկապարտեզների մի շարք Հանրապետական կուսակցության անդամ տնօրեններ կիրառել են վարչական ռեսուրս, հայտնում ենք հետևյալը.

Ընտրողների հետ աշխատանքը ենթադրում է քաղաքական ուժերի կողմից պոտենցիալ ընտրազանգվածի հավաքագրում, արձանագրում, մոբիլիզացում, նույնականացում:

Ընտրական  օրենգիրքը չի արգելում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներգրավված լինել քարոզչական և կազմակերպչական աշխատանքների մեջ աշխատանքային ժամից դուրս, աշխատանքային պարտականություններից դուրս:

Ձայնագրությունների զգալի մասի մանրակրկիտ ուսումնասիրությունը որևէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի խախտում:

Ցավում ենք, որ ազնիվ և արդար ընտրությունների համար առաքելություն ստանձնած կազմակերպությունը իր գործունեության մեջ դիմել է քաղաքականապես ուղղորդված անազնիվ գործելաոճի:

Անընդունելի ենք համարում նման սադրանքներով Հայաստանի Հանրապետության քաղացիների վարկաբեկման փորձը՝ անկախ կուսակցական պատկանելիությունից և քաղաքական հայացքներից»: