տուն Լուրեր ՀՀԿ ղեկավար կազմում հնարավոր են փոփոխություններ

ՀՀԿ ղեկավար կազմում հնարավոր են փոփոխություններ

91
0

sharmazanov«Հանրապետական» կուսակցությունը նոյեմբերի 26-ին համագումար կանցկացնի, որը կկրի հաշվետու բնույթ, ոչ թե նախընտրական: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կուսակցության ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Համագումարը լինելու է հերթական, բայց առանցքային ՀՀԿ-ի համար: Նախատեսվում են փոփոխություններ եւ ծրագրի, եւ Կանոնադրության մեջ: Չեմ բացառում նաեւ, որ փոփոխություններ լինեն ղեկավար կազմում, որովհետեւ մշտապես ընթացող գործընթաց է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Թե ինչ փոփոխություններ են սպասվում, Շարմազանովը նշեց, որ ինքը չբացառեց, քանի որ քաղաքական անգրագիտություն կլիներ քաղաքական գործընթացներում ինչ-որ բան բացառել. «Մանավանդ, որ մենք նախկինում ունենք նման փորձ, կուսակցությունն էլ կենդանի օրգանիզմ է, որը մշտապես կարիք ունի թարմ արյան»:

ԱԺ փոխնախագահը չբացառեց նաեւ, որ փոփոխություններ կլինեն մարզպետարաններում: