տուն Լուրեր ՀՀԿ-ը պատերազմ է հայտարարել ժողովրդին (տեսանյութ)

ՀՀԿ-ը պատերազմ է հայտարարել ժողովրդին (տեսանյութ)

85
0

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ը պատերազմ է հայտարարել ժողովրդին: «Կարծում եմ, որ ԱԺ-ի քվորում չապահովելը  դիտավորյալ է՝ ավելորդ բանավեճերից խուսափելու համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ՀՀԿ այլևս գոյություն չունի, և ցանկացած քայլ՝ այս կամ այն կերպ երկարաձգելու սեփական գոյությունը, դատապարտված է ձախողման, նույնիսկ եթե բոլոր լծակները լինեն ՀՀԿ-ի ձեռքում: «Հաջորդ ընտրությունները լինելու են ՀՀԿ-ի վերջնական վախճանը»,-նշեց նա:

Նաիրա Զոհրաբյանը չի բացառում, որ կփորձվի նաև ընտրակաշառք բաժանել, սակայն կարծում է, որ երկրում հոգեբանություն է փոխվել, և նրանք, ովքեր կվեցնեն ընտրակաշառք, մեծ թիվ չեն կազմի:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք շարունակում են աջակցել համաժողովրդական շարժմանն ու նրա վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, երեկ էլ եղել են հրապարակում: «Վստահ եղեք, որ եթե այսօր էլ լիներ նպատակ լցնել դահլիճը, ապա ինչպես ամսի 17-ին բերման ենթարկեցին՝ լցնելով դահլիճը, այսօր էլ կարող էին քվորում ապահովել: Իրենք խուսափում են հնարավոր դեբատներից, առճակատումներից, կրքերի լարումից»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք՝ «Ծառուկյան» խմբակցությունը բոյկոտել է ԱԺ-ի այսօրվա նիստը, որն այդպես էլ տեղի չունեցավ քվորում չապահովելու պատճառով:

Մանրամասները՝ տեսանյութում: