տուն Լուրեր ՀՀԿ-ը կտապալի՞ Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկությունը

ՀՀԿ-ը կտապալի՞ Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկությունը

79
0

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր  ՀՀԿ-ի դիրքորոշումն Ընտրական օրենսգրքի նախագծի մասին չի ասել: «Ժամանակը կգա, հայտարարություն կանենք»,- ասել է ՀՀԿ-ականը:

Սակայն ՀՀԿ խմբակցության պատգամավորների ելույթներից պարզ էր՝ դեմ են Ընտրական օրենսգրքի հապճեպ քննարկմանը, չնայած արդարադատության նախարարի պաշտոնակատարը հայտարարեց՝ 24 ժամի փոխարեն կքննարկեն 72 ժամ:

ԱԺ-ում լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է՝ ՀՀԿ խմբակցությունը չքվեարկի եւ ընտրական օրենսգրքի ընդունմանը: Եթե այդպես լինի, Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակը չընդունվի, գուցե ԱԺ ընտրությունները դեկտեմբերին լինեն գործող Ընտրական օրենսգրքով, որտեղ ռեյտինգային ընտրակարգը կա՝ ի տարբերություն փոփոխված տարբերակի: