տուն Լուրեր Բլոգ ՀՀԿ դպրոցի և Հրազդանի մասին

ՀՀԿ դպրոցի և Հրազդանի մասին

194
0

543

Այսօր պրն Աշոտյանը ասուլիս է հրավիրել և խոսել ՀՀԿ դպրոցի մասին: Անկեղծ ասած, շատ ուրախ եմ, որ Աշոտյանն առանց աշխատանքի չի մնում. նրա համար փաստացի այլընտրանքային կրթական ոլորտ է ստեղծում: Շատ խելացի լուծում է ։ Վստահ եմ՝ սա դեռ սկիզբն է: Նույն սկզբունքով կարելի է ևս մեկ կրթության նախարարություն ստեղծել՝ կլինի ՀՀ կրթության նախարարություն, ՀՀԿ կրթության նախարարություն: Հետագայում կարելի է էլ ավելի հեռուն գնալ ստեղծել մի ամբողջ ՀՀԿ կառավարություն՝ իր առընթեր մարմիններով: ՀՀԿ կադաստր, ՀՀԿ արդարադատության նախարարություն , ՀՀԿ Սփյուռքի նախարարություն, ՀՀԿ ոստիկանապետ, ՀՀԿ վարչապետ, ՀՀԿ ժեկի պետ և այլն: Կարևորը բոլորը տեղավորված, ուրախ և երջանիկ: Նույն ասուլիսում պրն Աշոտյանը Հրազդանի մասին խոսելիս, ասել է՝ մեր թիմը տեղում շատ լավ պայքարում է Երևանից հյուրախաղերի ժամանած քաղաքական գործիչների դեմ։ Հետաքրքիր է, որ Աշոտյանը Հրազդան քաղաքը դիտարկում է որպես մեկ այլ վայր, ուր ՀՀ քաղաքացին կարող է հյուրախաղերի գնալ, ուր ՀՀ ԱԺ պատգամավորը հյուր է և այլն: Նման մտածելակերպը զարմանալի չէ, քանզի Աշոտյանի շատ ու շատ թմակիցներ Հայաստանին վերաբերում են իբրև մի մեծ հյուրախաղային երկրի, ուր իրենք խոպանի են եկել, որ թալանեն ու գնան: Հետաքրքիր է նաեւ մեկ այլ բան: Քանի անգամ է Աշոտյանը որպես ԿԳ նախարար այցելել Հրազդան: Գիտի՞ նախկին ԿԳ նախարարը, որ Հրազդանում եղած 22 մանկապարտեղից մնացել է ընդամենը 12-ը: Գիտի՞ որ եղած մանկապարտեզները կիսախարխուլ վիճակում են և չեն ջեռուցվում : Իրոք,  ՀՀԿ թիմը այնտեղ լավ է աշխատում , Հրազդան մտնելիս դա անմիջապես աչք է ծակում: Ալեն Սիմոնյանի ֆեյեսբուքյան գրառումը: