Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում քիչ առաջ ավարտվեց «Այո»-ի շտաբի նիստը, որը վարել է շտաբի ղեկավար, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստին ներկա են եղել նախարարներ, պատգամավորներ:
Araratnews.am- հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը տեղեկացրեց՝ քննարկվել եւ ճշգրտվել են կազմակերպչական հարցեր, նշանակվել են տեղակալներ:
Ինչպես հայտնեց պարոն Թադևոսյանը, տեղեկալներ են նշանակվել Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, պատգամավոր Կարեն Կարապետյանը, ԱԺՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը, Նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանը եւ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
«ԿԸՀ –ի ժամանակացույցի համաձայն պլանավորել ենք մեր աշխատանքները: Բացել ենք եւ արդեն գործում է քարոզչության հիմնադրամ»,- մեզ հետ զրույցում նշեց Ռուբեն Թադեւոսյանը: