տուն Լուրեր Էդուարդ Շարմազանովի արձագանքը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը (տեսանյութ)

Էդուարդ Շարմազանովի արձագանքը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը (տեսանյութ)

137
0

sharmazanov

Ի տարբերություն երկրորդ նախագահի մեկ հարցանոց հարցազրույցի, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունում չկային վերամբարձ բառեր, կար միջազգային փորձ, տեսլական և հանձնաժողովի աշխատանքի գնահատական: Այս մասին Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում՝  նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Երկրորդ նախագահի հարցազրույցում կային և գերակշռում էին ոսկեղենիկ հայերենով գրված վերամբարձ արտահայտություններ», – ասաց նա:

Շարմազանովի խոսքով` երկրորդ նախագահի հարցազրույցի անկյունաքարն այն հատվածն է, որում ասվում է՝ նոր Սահմանադրությունը դառնում է արատավոր համակարգի վերարտադրության գործիք:

«Եթե արատավոր համակարգի վերարտադրության գործիք է, ապա դա երբ է առաջացել, որ ժամանակներում », – ընդգծեց նա:

Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ներկայացրել էր իր տեսակետը սահմանադրական փոփոխությունների մասին: