տուն Լուրեր ՀՀԿ-ական մեդալակիր պատգամավորներն, ովքեր բանակում չեն ծառայել

ՀՀԿ-ական մեդալակիր պատգամավորներն, ովքեր բանակում չեն ծառայել

129
0

111

Օրերս ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, թե բանակում չծառայած տղաներին աղջիկ չպետք է տալ: Հովհաննիսյանի այս հայտարարությունը իրարամերժ քննարկումների արժանացավ: Շատերն այն տեսակետը հայտնեցին, որ բանակում չծառայածներին ոչ միայն աղջիկ չպետք է տալ, այլ նաեւ պաշտոն:  Հայաստանում, սակայն ավելի շատ խրախուսվում են բանակում չծառայածները, նրանցից շատերը տեղ ունեն երկրի օրենսդիր եւ գործադիր մարմիններում:

Araratnews.am-ը իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր բանակում չծառայած նախարարներին: Հերթական  հրապարակումով ներկայացնում ենք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների ցանկը, ովքեր զենք չեն բռնել, բայց  ժամանակ առ ժամանակ մեկնում են առաջնագիծ, չմոռանալով զինվորական համազգեստ հագնել:

Նկատենք, որ բանակում չծառայած քաղաքական գործիչները բազմապիսի մեդալների են արժանացել:

Եվ այսպես

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով: Վերջինս բանակում չի ծառայել, բայց 2006 թվականին պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով, իսկ 2008 թվականին՝ «Անդրանիկ Օզանյան» մեդալով:

Կարեն Ավագյան: Սույն պատգամավորը եւս բանակում չի ծառայել:

Բանակում չի ծառայել նաեւ ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանը:

ԱԺ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը եւս բանակում չի ծառայել, ներկայումս ղեկավարում է ԱԺ Պաշտպանության  հանձնաժողովը:

Արտակ Սարգսյան՝ ՍԱՍ-ի Արտակը, եւ բանակ չի զորակոչվել: Բայց ինչպես մյուս չծառայած իր գործընկերները մեդալ ունի: 2008 թվականին Սարգսյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Արկադի Համբարձումյանը եւս բանակում չի ծառայել:

Բայց նրանց եւս աղջիկ տվել են:

Հավելենք, որ մեր հաջորդ հրապարակումներում կներկայացնենք ԱԺ մյուս խմբակցությունների՝ բանակում չծառայած պատգամավորներին:

Հ. Գ. Քանի որ մինչեւ 1982 թվականը բարձրագույն ուսումնական հաստատություններում գործում էին ռազմական ամբիոններ, որտեղ դասընթեցներ էին անցնում արական սեռի բոլոր ուսանողները, եւ դա համարվում էր խորհրդային բանակում ծառայություն, այդ իսկ պատճառով araratnews.am-ը «շրջանցել» է մինչեւ այդ թվականը ուսանող եղած այսօրվա պատգամավորներին։