ՀՀ Ազգային ժողովի նիստերից բացակայելու առումով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այլեւս միայնակ չէ՝ հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը եւս միացել է նրան: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
«110 քվեարկությունից Ծառուկյանը բացակայել է 110 անգամ, նրա հետ 110 նիստի չի մասնակցել նաեւ ՀՀԿ անդամ Աշոտ Աղաբաբյանը»,- տեղեկացրեց Լուսինե Վասիլյանը:
Նշենք, որ Ծառուկյանը նախորդ նստաշրջանին նույնպես բացակայել է:
Մանրամասները՝ տեսանյութում: