ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նշելով, որ այն շուրջ 70 տոկոսով վավերացված է։
Հարցին՝ ո՞ւմ կողմից է ֆինանսավորվելու վերը նշված 70 տոկոսի կիրարկումը, փոխվարչապետը պատասխանեց․«Ֆինանսավորման աղբյուրները նշմարվում են, բայց դրանք մեկ աղբյուր չեն լինի։ Ճանապարհային քարտեզի հետ կապված միջոցառումների իրականացման ֆինանսավորման աղբյուրը լինելու է պետական բյուջեն, դոնորների հատկացումը, դոնորների արտաքին վարկային միջոցները և Եվրամիության աջակցությունը»։