տուն Լուրեր ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն աբխազական երկաթուղու բացման մասին խոսք չի եղել. Կալաձե

ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն աբխազական երկաթուղու բացման մասին խոսք չի եղել. Կալաձե

94
0

kaxa_kaladze_georgia

Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ հանդիպմանն աբխազական երկաթուղու բացման մասին խոսք անգամ չի եղել. ընդդիմադիրների մեղադրանքներին ի պատասխան այս մասին ասել է Վրաստանի կառավարության ղեկավար Կախա Կալաձեն, հաղորդում է Грузия Online-ը:

Կալաձեն արձագանքել է այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ վարչապետի այցը Վրաստան կապված է եղել հենց աբխազական երկաթուղու հարցի հետ:

«Ընդդիմությունը շատ բան է ասում և շատ ստում: Դրա մասին խոսք չի եղել: Կոնկրետ նախագծի վերաբերյալ քննարկում չի եղել նաև կառավարությունում»,- ասել է Կալաձեն: