տուն Լուրեր ՀՀ-ում ստեղծվելու է միասնական երթուղային ցանց

ՀՀ-ում ստեղծվելու է միասնական երթուղային ցանց

83
0
avtobusՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն ընթացիկ տարում աշխատանքներ կիրականացնի հանրապետությունում միասնական երթուղային ցանց ստեղծելու համար:

Աշխատանքների իրականացումն ընդգրկված է ՀՀ կառավարության գերակա ծրագրերի թվում:

Դրա նպատակն է՝ բնակչության համար ապահովել ազատ տեղաշարժման հնարավորություն: Ըստ նախարարության՝ ներկայում ոչ բոլոր համայնքներն են ապահովված ընդհանուր օգտագործման տրանսպորտային փոխադրումներով: Նախատեսվում է ուսումնասիրել նման բնագավառներում ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցման բացակայության պատճառները և ձեռնարկել միջոցնել առկա խնդիրների վերացման ուղղությամբ: