տուն Լուրեր ՀՀ-ում քաղաքացիների աշխատանքային իրավունքները պաշտպանված չեն. Ավետիք Իշխանյան

ՀՀ-ում քաղաքացիների աշխատանքային իրավունքները պաշտպանված չեն. Ավետիք Իշխանյան

181
0

ashxatanq

Տեղեկացնենք, որ 2014 թ-ին Հելսինկյան կոմիտեն զեկույց է հրապարակել, որում ներկայացաված է եղել աշխատանքային իրավունքների խախտման դեպքերը:

«Աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ պետք է զբաղվեն արհմիությունները: Մի շարք ոլորտներում ուսումնասիրություններ կատարելուց հետո պարզ է դարձել՝ ՀՀ-ում աշխատանքային իրավունքները պաշտպանված չեն, գտնվում են ցածր մակարդակի վրա»,-մանրամասնեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Ուսումնասիրել են տաքսի ծառայությունների, սուպերմարկետների, սրճարանների, փաբերի եւ եւս մի քանի խոշոր ձեռնարկությունների ոլորտները. «Հաճախ չեն լինում աշխատանքային պայմանագրեր, իսկ դա նշանակում  է՝ անօրինական աշխատանք, երբեմն էլ պայմանագրերը ձևական բնույթ են կրում: Սրճարաններում եւ փաբերում եւս առանց պայմանագրերի են աշխատում:  Խնդիր կա դպրոցներում: Իրենց հետ կնքվում է մեկ տարվա պայմանագիր, բայց եթե ուսուցիչը ղեկավարին չի գոհացնում, առանց օրենքի խախտման կարող են աշխատանքային պայմանագիրը չերկարեցնել»:

Քաղաքացիների աշխատանքային իրավունքները պաշտպանված չեն ո´չ մասնավոր հիմնարկներում, ո´չ էլ՝ պետական, արձանագրեց Ավետիք Իշխանյանը: