տուն Լուրեր ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը պատժամիջոցներով է սպառնացել ընտրություններում խախտումների համար

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը պատժամիջոցներով է սպառնացել ընտրություններում խախտումների համար

119
0

30

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կկիրառի այն անձանց դեմ, ովքեր առնչություն ունեն ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ տարբեր խախտումների հետ. այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

«Մեզ մոտ առկա հավաստի ապացույցները մենք կարող ենք օգտագործել և օգտագործում ենք, որպեսզի ընտրական գործընթացը խախտած անձինք զրկվեն ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերին և միջոցառումներին մասնակցելուց»,- ասել է դեսպանը:

Ռիչարդ Միլսը հատուկ ընդգծել է խոշոր սուպերմարքեթների ցանցերից մեկի աշխատակիցներին կաշառելու մասին դեպքը և կոչ արել Հայաստանի իշխանություններին անցկացնել մանրակրկիտ, թափանցիկ և ոչ քաղաքական հետաքննություն: