տուն Լուրեր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

81
0

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
մես

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այս պահի դրությամբ փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Երնջաթափ, Նորաշեն, Հարվան, Եղիպատրուշ, Ջրամբար, Վարդենիս, Թթուջուր, Չքնաղ, Լուսագյուղ, Նիգավան գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Ճարճակիս, Միջնատուն, Շռնկանի, Սիփան, Ավշեն, Միրաք և Շիրակի մարզի Ամասիա գյուղերի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Լոռու մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և մառախուղ:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում ձնաբուք է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: