Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ, Թթուջուր, Ձորագլուխ, Չքնաղ, Վարդենիս, Մուլքի, Նորաշեն, Ջրամբար, Միրաք, Արագածի տարածաշրջանի Լեռնապար, Սիփան, Ավշեն, Ճարճակիս (Դերեկ), Միջնատուն, Շենկանի, Հնաբերդ, Բերքառատ, Մելիքգյուղ գյուղերի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Արայի, Երնջատապ, Վարդենուտ, Արագած, Ծաղկաշեն, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդաբլուր գյուղերի ավտոճանապարհները , Ալագյազ-Նորաշեն ճանապարհահատվածը, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը, Սպիտակի ոլորանները:
Դիլիջանի ոլորաններում տեղ- տեղ առկա է մերկասառույց:
Ձյուն է տեղում Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: