տուն Լուրեր ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

106
0

cbb4d1987615846e5d1f21805c060632-472x265

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: