տուն Լուրեր ՀՀ ՊԵԿ նախագահի ունեցվածքը (լուսանկարներ)

ՀՀ ՊԵԿ նախագահի ունեցվածքը (լուսանկարներ)

128
0

hovhannes

ՀՀ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը շարունակում է հարստանալ «խոպանից» ուղարկված փողերի հաշվին: Ինչպես հայտնի է, Հովսեփյանը, ով տարիներ շարունակ եղել է Սերժ Սարգսյանի Վերահսկողական ծառայության պետը, մշտապես հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում: Հովսեփյանը, ըստ տարբեր հրապարակումների, անշարժ գույքի «սիրահար» է եւ շատ է սիրում հարազատների անուններով բնակարաններ գնել:

ՊԵԿ նախագահի պաշտոնին նշանակվելուց հետո Հովսեփյանը  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին  http://www.ethics.am/hy/declarations-registry/user_id=63/ է  ներկայացրել իր գույքի եւ եկամտի մասին հայտարարագիրը:  Պաշտոնը ստանալու պահին Հովսեփյանն ունեցել է 185,000,000.00 դրամ եւ 1,855,000.00 ԱՄՆ դոլար:

Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ բաժնում նշված է, որ Հովսեփյանի եկամուտը կազմում է 1,781,734.00 ՀՀ դրամ:

Հովսեփյանը նաեւ պարտքով փող է տվել:

Բացի ֆինանսական միջոցներից, ՀՀ ՊԵԿ նախագահը հայտարարագրել է նաեւ  RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա: Ինչպես նշել էինք, նա նաեւ անշարժ գույքի սիրահար է՝ ունի մեկ ավտոտնակ, վեց բնակարան եւ քաղաքի տարբեր  հատվածներում հողամասեր:

pek1

Միլոնատեր Հովսեփյանը վերջերս  լրագրողների՝ իր եկամտի մասին հարցին ի պատասխան հայտնել էր, որ այդ գումարները եղբայրն է ՌԴ-ից փոխանցում: Հետաքրքիր է, թե որքան գումար է վաստակում Հակոբ Հովսեփյանը, որ հասցնում է միլիոնների նվերներ անել եղբորը:

Ի դեպ այս օրերին, երբ բոլորը՝ անկախ զբաղեցրած դիրքից եւ պաշտոնից, գումարներ են փոխանցում Արցախին, միլիոնատեր Հովեփյանը գումար  չի փոխանցել. ՊԵԿ նորանշանակ նախագահը բավարարվել է սննդամթերք, հագուստ եւ ծխախոտ ուղարկելով:

pek2