տուն Լուրեր ՀՀ պետական պարտքը կրկին կավելանա

ՀՀ պետական պարտքը կրկին կավելանա

104
0

old-budget__1__703739319

ԱԺ-ն քննարկում է Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցիկ շինարարության նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը:

Իր ելույթում ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը խնդրեց հիմնական զեկուցող Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին պարզաբանել, թե որքանով այս ծրագրի իրականացման համար նախատեսված վարկը կավելացնի ՀՀ-ի պետական պարտքը:

Խոսելով Մետաքսի ճանապարհի մասինˋ Մանուկյանը նշեց, որ սա կարևոր տնտեսական գոտի է և պատահական չէ, որ Չինաստանը սևեռել է իր ուշադրությունն այս ծրագրի վրա, մինչդեռ անհասկանալի է, թե ինչու Հայաստանը ոչինչ չի ձեռնարկում:

«Իհարկե, սա ոչ թե ճանապարհ է, այլ տնտեսական գոտի: Չինաստանի ուշադրությունը ևս սևեռվել է այս նախագծի վրա: Սա կարևոր պրոկետ է: Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան համատեղ ծրագրեր են մշակում այս ուղղությամբ, իսկ մենք միայն ասում ենք, որ առաջինն ենք հայտ ներկայացրել, բայց ոչ մի պրոկետ չունենք և չենք կարող միասնական հանդես գալ  հարևան երկրների հետ, որը մեծ դժբախտություն է: Մեր երեք հարևաններն էլ ռեգիոնալ և միջազգային լուրջ ծրագրեր են իրականացնում միմյանց հետ, մինչդեռ Հայաստանը միշտ դուրս է մնում դրանցից, որովհետև վստահելի չէ միջազգային կառույցների համար»,-նշեց Մանուկյանը:

Անդրադառնալով միջազգային կազմակերպություններիˋ Հայաստանի նկատմամբ ունեցած անվստահությանըˋ պատգամավորն ընդգծեցˋ այս ամենի հետևանքն այն է, որ ՀՀ-ն մինչև օրս չի ավարտել 2014 թվականին ավարտելու համար ծրագրած նախագծերը չի ավարտել:

Հիշեցնենք, որ հիմնական զեկուցող Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշել էր, որ վարկի չափը 150 մլն դոլար է կազմում, իսկ առավելագույն ժամկետը՝ 20 տարի: Վարկը տրամադրվելու է 1, 65% տոկոսադրույքով: Մայր գումարի մարումը նախատեսվում է իրականացնել ծրագրի իրականացումից 5 տարի անց:

 

Վարդուհի Ստեփանյան