Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ հակառակորդի հրետակոծության հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված 16 զինվորներից 4-ը տեղափոխվել է Երևան` Մուրացանի Կենտրոնական զինվորական հոսպիտալ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Երևան տեղափոխված զինվորների վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Քիչ առաջ զինվորներին է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: