տուն Լուրեր ՀՀ նորանշանակ վարչապետը կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը. TASS

ՀՀ նորանշանակ վարչապետը կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը. TASS

111
0

կարենՄիջազգային և, մասնավորապես, ռուսաստանյան մամուլն անդրադարձել է նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Կարեն Կարապետյանին`  Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելուն:

Ինչպես գրում է TASS լրատվական գործակալությունը, ՀՀ նորանշանակ վարչապետը կարող է Հայաստանում փոփոխությունների յուրօրինակ սիմվոլ լինել և առաջ տանել փոփոխությունների մեծ ալիքը:

Գործակալությունը մեջբերել է ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահի ելույթից մի հատված  Կարապետյանի  մասին. «Ես տեսել եմ վստահություն և որ ամենակարևորն է՝ հավատ առ այն, որ դրված նպատակները իրատեսական են և իրականանալի»:

Հոդվածն անդրադարձել է նաև Կարեն Կարապետյանի կենսագրությանը, նշելով, որ նախկին քաղաքապետը բազմիցս արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Araratnews.am-ը տեղեկացրել է, որ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 13-ի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: