տուն Լուրեր ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու մասին նախագիծը կհնչի ԱԺ-ում

ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու մասին նախագիծը կհնչի ԱԺ-ում

87
0

nikol-pashinyan1

ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իր նախաձեռնած «ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու մասին» նախագծին, իր ելույթում նկատեց, որ ինքը և «Քաղաքացիական պայմանագիր» միավորման  անդամները հույս չունեն, որ նախագիծը ԱԺ օրակարգ կմտնի, բայց այն հնչելու է ԱԺ-ում:

«Մեզ հաշիվ ենք տալիս, որ նախագիծը ԱԺ օրակարգ մտնելու հնարավորություն չունի, բայց քիչ անց տեղի ունենալիք քվերակության պահից, այդ իրավական փաստթուղթը ներքաղաքական կյանք կմտնի, և մեր խնդիրը կլինի հասնել նրան, որ  Սերժ Սարգսյանի հասցեին հնչող մեղադրանքները քննվեն ՀՀ դատական համակարգի կողմից»,-իր ելույթում ասաց պատգամավորը:

Վերջինս նկատեց, որ նախագիծը հիմնված է  հանարահայտ փաստերի վրա և միևնույն ժամանակ չի խախտում անմեղության կանխավարկածը:

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ այն Հայաստանը, որին ձգտում ենք մենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման  անդամներս,  մի պետություն է, որը զերծ է քաղաքական հետապնդումներից, ունի լիարժեք դատարան: Այնտեղ գործում է օրենքի իշխանությունը, և բոլոր մարդիկ հավասար են, ուստի պատեհ եմ համարում իմ և միավորման անունից դատապարտել 3-րդ հանապետության պամության ընթացքում տեղի ունեցած քաղաքացիական հետապնդման դեպքերը՝ անկախ վաղեմության ժամկետից»,-եզրափակեց պատգամավորը:

 

Վարդուհի Ստեփանյան