Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև կնքվելու է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր:
Համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 11-ի նիստի օրակարգում:
Կողմերի միջև համագործակցությունը կներառի մի քանի ոլորտ: Մասնավորապես, նախատեսվում է զենքի, զինամթերքի և պայթուցիկների արտադրության նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զենքի արտադրության վերաբերյալ տեղեկատվության, փորձի և կարծիքների փոխանակում, ռազմական նշանակության արտադրանքի վերաբերյալ, դրա արտադրության համար հետազոտությունների իրականացում և զարգացում: Համաձայնագրի ներքո համատեղ ստեղծված աշխատանքի արդյունքների և սարքավորումների վաճառքը, սարքավորումների հասանելիության հարցը երրորդ պետութ յուններին կարգավորվում է առանձին համաձայնագրերով` երկու երկրների համաձայնությամբ:
Համաձայնագրով նախատեսված դրույթների իրականացման նպատակով կողմերը ստեղծելու են հայ-հունական ռազմատեխնիկական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողով: