տուն Հասարակություն Բժիշկ ՀՀ մարզերի 50-69 տարեկան կանայք կանցնեն մամոգրաֆիայի անվճար հետազոտություն

ՀՀ մարզերի 50-69 տարեկան կանայք կանցնեն մամոգրաֆիայի անվճար հետազոտություն

131
0

Շուտով Հայաստանի երեք մարզերում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Հ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի 50-69 տարեկան կանանց անցնել մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը:

Սքրինինգը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի միջև ստորագրված «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: