ՀՀ քննչական կոմիտեում ներդրվում է «Էլեկտրոնային նախաքննության» ծրագիր, ինչն ուղղված է առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները։
Այն կնպաստի քննչական գործողությունների արձանագրությունների և դատավարական որոշումների ձևերի միասնականացմանը, դատավարական ժամկետների հնարավոր խախտումների կանխմանը, նախաքննության նկատմամբ անմիջական վերահսկողության ավտոմատացված մեխանիզմների ներդմանը, ինչպես նաև` ավտոմատացված վիճակագրության հաշվառման իրականմանը ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով «Էլեկտրոնային նախաքննության» ծրագիրը ներկայումս փորձարկվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, Երևան քաղաքի քննչական վարչությունում և դրա տարածքային ստորաբաժանումներում, որի արդյունքները կամփոփվեն ՀՀ ՔԿ նախագահի մոտ։