ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել.
«ՀՀ Կառավարությունն այսօր շատ կարևոր որոշում է ընդունել
Այս որոշումը պետական քաղաքականության մասն է, որի վերջնանպատակը մեր լավ ուսանողների համար բարձրագույն կրթության մատչելիության ապահովումն է:
Այս նպատակին հասնելու ճանապարհին՝
1. Մենք օրենքով ամրագրել ենք ուսման զեղչերի համակարգ սոցիալապես ամենախոցելի ընտանիքների երեխաների համար:
2. Օրենքով սահմանավել է նաև բուհերի զեղչային ֆոնդի նվազագույն ծավալը, որի միջոցները ուղղվում են ուսանողներին աջակցություն ցուցաբերելուն:
3. Գործում է նաև արտոնյալ ուսանողական վարկերի համակարգը:
4. Պետական պատվերի 10%-ի չափով բուհերը պարտավոր են ապահովել լրացուցիչ անվճար կրթություն՝ ըստ ԿԳՆ հաստատված մասնագիտությւոնների և տեղերի:
5. Մենք ներդրել ենք ՓԱՐՈՍ համակարգում ընդգրկված և լավ սվորող ուսանողների համար պետական աջակցության ծրագիր երկրոդ կուրսից:
Նոր որոշման շնորհիվ պետական աջակցությունը հասանելի կդառնա մեր երիտասարդների համար հենց առաջին տարվանից:
Սիրելի ուսանողներ, մենք անում ենք և անելու ենք հնարավորը ձեզ համար բարձրագույն կրթության մատչելիություն ապահովելու նպատակով: Միաժամանակ հիշեք, որ ձեր սրբազան պարտքն է ուսման մեջ ցուցաբերել բարձր առաջադիմություն, լավ սովորել: Դրա շնորհիվ դուք և պետական աջակցություն կկարողոնաք ստանալ, և, ինչը ավելի կարևոր է, կապահովեք ձեզ համար ավելի լավ ապագա, որը կկերտեք ձեր գիտելիքներով և ձեր ունակություններով: